|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ Սիսիանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ի աջակից Արմինե Անդրանիկյանը մտել է Լոր գյուղի ընտրատեղամաս, քվեախցիկից հավաքել է քվեաթերթիկները, լցրել պարկի մեջ և
հայտարարել, որ դրանք տանում է այլ ընտրատեղամաս։
Արմինե Անդրանիկյանն այս գործընթացին օժանդակել է նրա ամուսինը՝ հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Դավիթ Մարգարյան:
Մարգարյանը Սիսիանի կոմունալի պետն է և, ինչպես ակտիվորեն ներգրավված է ՔՊ-ի քաղաքական գործունեության մեջ։
Օրեր առաջ հայտնել էի, որ Մարգարյանը Սիսիանում բնակվող կոմունալի իր աշխատակիցներից 43 հոգու ընտրատեղամասը տեղափոխել է տվել Լոր գյուղ։ Այդ ժամանակ բարձրաձայնում էի, որ սա արվում է ընտրական գործընթացը վերահսկելու և իշխանության օգտին ցանկալի արդյունք ապահովելու նպատակով։ Իշխանական շրջանակները, բնականաբար, լռում էին, իսկ իրավապահները մատը մատին չտվեցին:
Լիա Սարգսյան