|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահելու իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը: Այս մասին քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի: Այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները չեն «կախում» ընդդիմադիրների վրա տխրահռչակ «փողերի լվացում» հոդվածը»,-նշել է նա:
Անդրադառնալով իր թիմակիցների ձերբակալություններին՝ նա ասել է. «Այսօր այն օրը չէ, երբ անհրաժեշտ է ամբողջովին գնահատական տալ օրվա իշխանությունների գործելաոճին»: