|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանն արձագանքել է դեպքին՝ կապված Ադոնց փողոցում ընտրատեղամասերի դիմաց թափված թռուցիկներին, որոնք հակաքարոզչություն են՝ ուղղված ընդդիմադիր ուժերին։
«Այս պահին մեր արագ արձագանքման խմբի մասնագետները գնում են այս ահազանգերի հետքերով։ Ողջ օրվա ընթացքում ԲՀԿ արագ արձագանքման խումբը հավաքագրելու և հետամուտ է լինելու ընտրախախտումների վերաբերյալ հնչած բոլոր հայտարարություններին»,-ասել է նա՝ կոչ անելով ընտրախախտումներ արձանագրած քաղաքացիներին զանգահարել 010-600-601 հեռախոսահամարով։