|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել: Այս վաղ առավոտից տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ իրենց հասցեներում հաշվառել են մարդկանց, որոնց իրենք չեն ճանաչում: 2-րդ նախագահի Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «News.5tv.am»-ի հետ զրույցում հետևյալ կերպ արձագանքեց այդ փաստին.
«Իհարկե, նախագահ Քոչարյանի ընտանիքում Քնարիկ Պետրոսյան անուն- ազգանունով որևէ մարդ չկա, և տվյալ հասցեում չէր էլ կարող գրանցված լինել: Գիտենք, որ սեփականատիրոջ թույլտվությունն է պետք, որպեսզի ինչ-որ մեկին գրանցեն այդ հասցեում: Սա տաբեր հասցեներում հավելյալ մարդկանց գրանցելու իշխանությունների արատավոր պրակտիկայի հերթական ապացույց է, և այնքան են լկտիացել, որ արդեն նախագահի տան վրա էլ են հավելյալ մարդ գրանցում»: