|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Քաղաքացին ահազանգում է, որ իր մայրիկը ողջ է, սակայն նշված է, որ մահացել է և չեն թողել մասնակցի ընտրության։
«Խնդրում եմ տարածել
Ուզում եմ հասկանամ նորմա՞լ ա, որ մամաս ողջ ու առողջ ա, բայց անունը դրել են՝ մայիսի 2-ին մահացել ա, ու չեն թողել ընտրության մտնի։
Ընտրատեղամասից ուղարկել են անձնագրային, որ խնդիրը հասկանանք։ Անձնագրայինում ստուգել են ու ասել են․ «Կներեք, իհարկե, բայց գրանցումից հանված եք, որովհետև 02.05.2026-ին մահացած եք գրանցվել»։
Առանց մահվան վկայականի, առանց որևէ բանի՝ անձնագրայինում ներկայացվել ա, որ մարդը մահացել ա, ու չեն թողել ընտրության մտնի։
Իրավաբանի հետ խոսում եմ, ասում ա՝ պետք ա նույն պահին տեղեկանք տային ձեզ, որ կարողանայիք ընտրության գնայիք, այնինչ անձնագրայինում ասել են՝ դիմում լրացրեք ու սպասեք զանգի։
Կներեք էլի, նորմա՞լ ա»։