|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երևանում քվեարկությանը մասնակցելուց հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն անդրադարձել է իր ղեկավարած կուսակցության գրանցումը չեղյալ համարելու վերաբերյալ դիմումին։
«Դա հերթական անշնորհքությունն էր, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ։ Բայց ուրախ եմ, որ նույնիսկ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել իրավիճակը և արեցին ճիշտ ընտրություն։
Այսօր խոսքն ասում է ժողովուրդը, ժողովուրդն ինչ որոշի, այդպես էլ կլինի»,-նշել է Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդդիմությունը ի՞նչ սցենարի է պատրաստ Փաշինյանի հնարավոր հաղթանակի դեպքում.
«Ուրախ կլինեմ, որ ցնցումներ չլինեին, որովհետև ամեն մի ցնցում մեր երկրի զարգացումը հետ է գցում»։