Միասին կարող ենք
կարևոր
760 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-07 14:36
Իրավական

Ծովինար Խաչատրյանը ներկայացրել է ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված՝ ժամը 14:00-ի դրությամբ դատարան մուտքագրված գործերի քանակը

Ծովինար Խաչատրյանը ներկայացրել է ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված՝ ժամը 14:00-ի դրությամբ դատարան մուտքագրված գործերի քանակը

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Ծովինար Խաչատրյանը գրում է․

«ՀՀ ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված՝ ժամը 14:00-ի դրությամբ դատարան մուտքագրված գործերի քանակը.

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 7 դատական գործ»: