|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Արդեն հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի գյուղապետն իր կողմնակիցներով հարձակվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձի Ներսես (Լևոն) Հոխիկյանի վրա։
Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ հարձակումը կազմակերպել են Մարտունու հիվանդանոցի վիրաբույժ Սիրակ Սիրականյանը և Լիճքի գյուղապետ Սիրակ Սիրականյանը, որոնք երկուսն էլ կարկառուն ՔՊ-ականներ են։ Ի դեպ, նրանք մտերիմ են ՔՊ-ական Գնել Սանոսյանի հետ։ Չի բացառվում, որ այս միջադեպին ուղղակի կամ անուղղակի մասնակից կարող է լինել նաև Գնել Սանոսյանը։ Հատկապես, որ, ինչպես նշել էինք, նա առավոտից գտնվում է Գեղարքունիքի մարզում և կատարում է ապօրինություններ։ Արդեն նշել ենք, որ նա իր ծննդավայր Ծակքար գյուղի տեղամասի դիմացից չի հեռացել և ուղղորդել է ընտրողներին։
Ի դեպ, Գնել Սանոսյանը հանդիսանում է Հոխիկյան եղբայրների հարազատ քեռու տղան։