Միասին կարող ենք
կարևոր
787 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-07 08:04
Հասարակություն

Հայաստանում մեկնարկեց քվեարկությունը

Հայաստանում մեկնարկեց քվեարկությունը

Այսօր՝ առավոտյան ժամը 08:00-ին, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը. մեկնարկել է համապետական ընտրությունների քվեարկությունը։

Երկրի ողջ տարածքում քվեարկել հնարավոր կլինի մինչև 20:00-ն, ինչից հետո ընտրատեղամասերը կփակվեն և կսկսվի ձայների հաշվարկը։

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2.485.851։

Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 քաղաքական ուժ, որից 16-ը կուսակցությություն, 2-ը՝ կուսակցությունների դաշինք։