|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի համար ֆինանսական աջակցության նոր փաթեթը, որն ընդհանուր առմամբ ընդգրկելու է 70 միլիարդ եվրո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutche Welle-ն, նախատեսվում է այդ մասին հայտարարել հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։
Մայիսին Գերմանիայի կողմից շրջանառված առաջարկը, ի թիվս այլ բաղադրիչների, ներառում է Ուկրաինայի ֆինանսավորման թափանցիկության բարձրացման նոր մեխանիզմ՝ մի շարք երկրներից ստացված բողոքների ֆոնին, որոնք վերաբերում են Կիևին աջակցելու բեռի անհամաչափ բաշխմանը։
«Գլխավորն Անկարայի գագաթնաժողովում Ուկրաինային կայուն և ավելի արդարացի կերպով աջակցելու վերաբերյալ ամուր պարտավորություններ ապահովելն է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բանակցությունները դեռ վաղ փուլում են, և հունիսի վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների համաժողովը կարող է ծառայել որպես համաձայնության հասնելու հարթակ։