Փոխարժեքներ
21 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Նիժնիյ Նովգոռոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևորական Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը մանրամասներ է հայտնել միջադեպից, երբ ինքը նախորդ կիրակի հրաժարավել է մկրտել նորածին երեխային, քանի որ նրա քավորը պետք է լիներ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
«Բոլորդ գիտեք, ես մերժել եմ հայրապետիս, եպիսկոպոսներիս և հոգևորական իմ եղբայրներին հայհոյող, անարգող, տվյալ պարագային ՔՊ կուսակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանին քավոր դառնալ այս եկեղեցում, կնքահայր դառնալ` ասելով, որ կնքահայրը պիտի լինի այս եկեղեցու զավակ, ոչ իրենց ասելով, որ պիտի ընդունի այս եկեղեցու նվիրապետական կարգն ու կանոնը, այդպես գրված է մկրտությունից առաջ հոգևորականին ուղղված խրատի մեջ, որ ասում է պետք է քննենք կնքահոր ով լինելը, ինչ լինելը, օգնենք նրան հասկանալու իրեն ընձեռված պատիվը, որ նա արժանավոր կերպով կարողանա իրեն վստահված սանիկին լինել օրինակ, դաստիարակ և առաջնորդել հոգևոր փրկության։
Այդ մարդը՝ պարոն Նարեկ Գրիգորյանը չունի այդ կեցվածքը հայ եկեղեցու նկատմամբ, որ ինձ կներշնչի վստահություն, որ ինքը կարող է այդ քառասնօրյա մանուկին, որին իմ հորդորով բերել էին եկեղեցի քառասունքի օրը կնքելու, դաստիարակել որպես հայ եկեղեցու զավակ։ Ուստի ես առաջարկեցի և խնդրեցի՝ փոխեք կնքահորը, դրեք մի այնպիսի մարդ, որ չի հայհոյում ինձ, որ ես խաղաղ սրտով ու մտքով իմ աղոթքն անեմ և կատարեմ երեք հրաշք՝ Մկրտության հրաշքը, դրոշմի հրաշքը և սուրբ հաղորդության հրաշքը։
Ինձ մերժեցին, ինձ անպատվեցին, ինձ փորձեցին համոզել, հաճոյանալ, ամեն կերպ, որպեսզի ես իմ որոշումը փոխեմ, բայց դուք ինձ գիտեք, ես իմ որոշումը փոխող չեմ։ Ցավոք սրտի այդ երեխան մնաց, առայժմ մնաց առանց մկրտության ու դրոշմի, բայց վստահ եմ, որ Տերը իրեն ավելի է օրհնել։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չէր տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի, և առաջարկել էր փոխել քավորին։ Տեր Հայրը պարզաբանելով իր որոշումը՝ մանրամասներ էր ներկայացրել ու նշել, որ Եկեղեցին ահաբեկիչների որջ համարող անձը կամ անձինք իրավունք չունեն մասնկացել եկեղեցական կարգով արվող որևէ արարողության, քանի դեռ քրիստոնյային ոչ վայել վարքագիծ են դրսևորում։
Մանրամասն՝ տեսանյութում․