կարևոր
2494 դիտում, 5 ժամ առաջ - 2025-10-23 23:25
Հասարակություն

Սատանան հանգիստ չի կարող նստել, կներշնչի, կփքվես, կհպարտանաս ու… կսայթաքես անդառնալի կերպով. Եղիշե քահանա Նուրիջանյան

Սատանան հանգիստ չի կարող նստել, կներշնչի, կփքվես, կհպարտանաս ու… կսայթաքես անդառնալի կերպով. Եղիշե քահանա Նուրիջանյան

Եղիշե քահանա Նուրիջանյանը գրում է.

«Սկզբում լավ չէի հասկանում, թե ինչ է նշանակում այն մաղթանքը, որ հղում են քահանային.

-Կարգիդ մեջ հաստատ մնաս։

Թվում է, թե ինչ կա այդտեղ։ Ծառայիր և ապրիր։

Ի՞նչ է եղել որ։

Բայց սատանան հանգիստ չի կարող նստել։ Նա կգա ու քեզ կներշնչի, թե այն ամենը ինչ շնորհել է քեզ Աստված, քո սեփականությունն են։

Կներշնչի, կփքվես, կհպարտանաս ու… կսայթաքես անդառնալի կերպով։

Դրա համար այս եմ մաղթում այսօր իմ օծակից եղբայրներին և ինձ.

Հաստա՛տ մնանք մեր կարգի մեջ՝ հավատարիմ՝ Տիրոջը և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, հավատարիմ այն կարգուկանոնին, որ հաստատված է եկեղեցու կյանքում:

Շնորհավոր քահանայական օծման 9-րդ տարեդարձ։

Խոնարհությունը որպես տուն ունենանք, որ մյուս առաքինություններն այդ տան մեջ իրենց ճիշտ տեղերում լինեն»։