կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-20 16:00
Քաղաքական

Ինձ հասկանալի չէ նրանց` «աբիժնիկի» կեցվածքը. Խոսրով Հարությունյան

Ինձ հասկանալի չէ նրանց` «աբիժնիկի» կեցվածքը. Խոսրով Հարությունյան

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչի՞ մասին է վկայում այն, որ պետական կառավարման մեջ բարձր պաշտոն զբաղեցրած անձինք պաշտոնաթող լինելուց հետո հաջորդ օրը հայտարարում են ընդդիմադիր լինելու մասին` մատնանշելով իշխանության արատները, ասաց. «Ինձ համար հասկանալի չէ այդ, ժողովրդի լեզվով ասած, «աբիժնիկի» կեցվածքը, որովհետև եթե կան քաղաքական սկզբունքներ, որոնք ձեզ համար անընդունելի են, ապա բարի եղեք ձեր պաշտոնավարման ընթացքում այդ մասին ասել: Ես այդ հնարավորությունը ժամանակին ունեցել եմ` հայտնելով իմ համաձայնությունը իշխող ուժի հետ, և հրաժարական եմ տվել, դուրս եմ եկել: Սա է ճիշտ ճանապարհը: Ահա, թե ինչու շատ բաներ նման պահվածքում գուցե ըմբռնելի են, բայց ոչ` արդարացված»:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը,  ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը պաշտոնաթող լինելուց հետո սկսեցին խոսել իշխանության արատների ու վատ կառավարման մասին: