Փոխարժեքներ
21 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Թուրքիան Կասպից ծով է մտնում Զանգեզուրի միջանցքով։
Թուրքիայի համար Իրանի և Եվրոպայի միջև ցամաքային կապի խզումը մեծ նշանակություն ունի։
Մարջան Բադիեին ասել է. «Զանգեզուրի միջանցքը միայն Հարավային Կովկասի հետ կապը չէ, Թուրքիան այս ճանապարհով կմտնի Կասպից ծով»։
Ըստ «Դիյար Միրզա» լրատվական գործակալության, Թեհրանի համալսարանի աշխարհաքաղաքականության դասախոս Մարջան Բադիեին «Էնտեխաբ»-ին տված հարցազրույցում ասել է. «Զանգեզուրի միջանցքը չպետք է հասկանալ միայն որպես Հարավային Կովկասի հետ կապ։ Թուրքիան այս ճանապարհով մտնում է Կասպից ծով և այս ճանապարհով մտնում է Կենտրոնական Ասիա։ Մենք Թուրքմենստանի միջոցով անմիջականորեն հարևան ենք Կենտրոնական Ասիային։ Սա նշանակում է, որ մենք գործնականում թույլ ենք տվել մրցակցին մտնել երկու վայր, որտեղ Թուրքիան ներկա չէ»։
Նա հավելց. «Այլ կերպ ասած, թե՛ Կասպից ծովում, թե՛ Կենտրոնական Ասիայում մենք մեր մրցակցի համար հեշտացրել ենք այստեղ գործունեություն ծավալելը։ Այն ոչ միայն մեկ վայրում է, այլ երկու տարածաշրջաններում, Հարավային Կովկասից բացի, Թուրքիան ներկա է նաև Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում։ Ինչպես նա ստեղծեց թյուրքալեզու պետությունների միությունը տնտեսական նպատակներով, այս սահմանը նրա համար շատ կարևոր է, ուստի նա ցանկանում է կտրել կապը Իրանի հետ և ինքն է վերահսկողություն սահմանում դրա նկատմամբ։
Թեհրանի համալսարանի աշխարհաքաղաքականության դասախոս
Աղբյուրը՝ diyarmirza.ir