Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել հայտնի Մետաքսի ճանապարհին գտնվող երկրներին` քայլեր ձեռնարկել համագործակցության խորացման համար, այդ թվում՝ զարգացած տրանսպորտային միջանցքների ստեղծման միջոցով:
«Մետաքսի ճանապարհը դարերի ընթացքում առանձնահատուկ նշանակություն է ունեցել մեր երկրների համար: Եկել է ժամանակակից Մետաքսի ճանապարհի զարգացման ժամանակը»,- ասել է Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը «Կենտրոնական և Հարավային Ասիա. տարածաշրջանային կապ. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդաժողովսւմ, որն անցկացվել է Տաշքենդում:
Չավուշօղլուն շեշտել է, որ երկրների համատեղ ջանքերը կմոտեցնեն մարտահրավերների ու սպառնալիքների վերացումը:
«Թուրքիան ձգտում է խթանել տարածաշրջանային համագործակցությունը՝ նպաստելով եռակողմ երկխոսության մեխանիզմների ներգրավմանը Աֆղանստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Իրանում, Պակիստանում և Թուրքիայում: Թյուրքական խորհուրդը նաև տարածաշրջանային համագործակցության հեռանկարային մոդել է դարձել»,- ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը:
«Եվրասիայում իրական խաղաղության ուղին անցնում է Աֆղանստանով: Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ այդ երկրում խաղաղ գործընթացին: Անկարան պատրաստ է շարունակել ապահովել և կառավարել Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանը, որը համապատասխանում է եղբայրական աֆղան ժողովրդի շահերին»,- ասել է թուրք նախարարը:
Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Նա նշել է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Զանգեզուրի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության հնարավորություններ կան: Այս միջանցքը չափազանց կարևոր է նաև Կովկասում իրավիճակի կարգավորման համար»: