կարևոր
1201 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-21 10:09
Քաղաքական

Կարծում եմ՝ քրիստոնեության վրա հարձակման հարցը նրանց կարո՛ղ է հետաքրքրել. Ռուբեն Մելիքյան

Կարծում եմ՝ քրիստոնեության վրա հարձակման հարցը նրանց կարո՛ղ է հետաքրքրել. Ռուբեն Մելիքյան

Վարչապետի աթոռը գրկածի՝ դեպի Սբ.Էջմիածին հայտարարած արշավանքն աննորմալ բան է նույնիսկ այսօրվա աննորմալ աշխարհի չափանիշներով։ Խնդիրն այն է, որ այդ աննորմալությունը մնում է «մեր մեջ». դրսի շատ ուժեր կա՛մ պատշաճ ձևով տեղեկացված չեն լինում բուն փաստերի մասին, կա՛մ մեր պասիվության ու լռութայն պատճառով շարունակում են «սովորական» հարաբերություններն իշխող վարչախմբի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այստեղից հետևություն. արժի մի քանի րոպե ժամանակ կորցնել ու ճիշտ ձևով, ճիշտ հարթակներում իրականացնել «իրազեկման ու ահազանգման արշավ»՝ փորձելով չլռել, չհամակերպվել «խաղի ընթացքի» հետ և խնդիրը հասցնել «ճիշտ մարդկանց»։

Ուստի առաջրկում եմ հենց հիմիկվանից X հարթակում (նախկին թվիթեր) կատարել կարճ ու հստակ տեղեկատվական գրառումներ՝ «թեգելով» ավանդական արժեքների կարևորության մասին հրապարակավ խոսող ազդեցիկ մարդկանց, օրինակ՝ փոխնախագահ Վենսին և Իլոն Մասկին։ Կարծում եմ՝ քրիստոնեության վրա հարձակման հարցը նրանց կարո՛ղ է հետաքրքրել։

Նաև առաջարկում եմ օգտագործել #ChristianityUnderAttack և #BrotherInChrist հեշթեգները։

Եթե շատ լինեն գրառումները, 1% շանս կա, որ արդյունք կտա։ Առնվազն տեղեկատվական-քարոզչական իմաստով: Իսկ 1>0-ից. ինչո՞ւ չփորձել»։