|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրացական «Լազիկա» եւ «Դիդիգորի» ռազմական մեքենաները հետաքրքրել են կորեացիներին եւ ադրբեջանցիներին. հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պասշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին. տեղեկացնում է salamnews-ը` վկայակոչելով վրացական ԶԼՄ-ներ:
«Տվյալ փուլում ինտենսիվ աշխատանքներ են տարվում տարատեսակ պատվերների ուղղությամբ, եւ դա շատ կարեւոր հարց է: Անհրաժեշտ է նշել, որ մինչ օրս պետությունն այդ ուղղությամբ ընդհանրապես չի աշխատել եւ սահմանափակվել է միայն ներքին շուկայով: Այս պահին հետաքրքրություն են հայտնել Հարավային Կորեան, Ադրբեջանը եւ մի քանի այլ երկրներ: Մեր կողմից գլխավորն է, որ պատվերի կատարման ընթացքում բոլոր մանրամասները ճիշտ հաշվարկվեն»,- ասել է նա:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է արդիականացնել ռազմական տեխնիկայի արտադրության «Դելտա» ձեռնարկությունը: