կարևոր
1126 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-31 10:55
Հասարակություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ իրականացվող բռնաճնշումները հանցագործություն է, ո՛չ միայն ՀԱՅ ազգի դեմ, այլև Քրիստոնեության և մարդկության դեմ․ Լևոն Չիդիլյան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ իրականացվող բռնաճնշումները հանցագործություն է, ո՛չ միայն ՀԱՅ ազգի դեմ, այլև Քրիստոնեության և մարդկության դեմ․ Լևոն Չիդիլյան

Թբիլիսահայ հասարակական գործիչ, մտավորական Լևոն Չիդիլյանը դատապարտել է Հայ առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումները՝ նշեոլվ․

«Բոլորս դեպի եկեղեցի՝ Սուրբ Պատարագի

Իմ ամենաահավոր երազում չէի կարող պատկերացնել, որ ես՝ հայ մարդ, արմատներով Հայաստանի Կարնո նահանգից, որի սերունդները 200 տարի ապրում են այսօրվա Քրիստոնյա Վրաստանում պետք է պաշտպանը կանգնեմ իմ Մայր Եկեղեցուն՝ որը աներևակայելի բռնաճնշման է ենթարկվում աշխարհասփյուռ հայերի Մայր հայրենիքում՝ Քրիստոնյա Հայաստանի Հանրապետությունում :

ՀՀ վարչապետի գլխավորությամբ (իմ խոր համոզմամբ, ինքը խամաճիկ է այս արշավում իր անձնական օգտագործման տիրադավ եպիսկոպոսների հետ) իրականացվող բռնաճնշումները ՀՀ սահմանադրության և համաշխարհային իրավաբանության գրված և չգրված օրենքների համաձայն հանցագործություն է, ո՛չ միայն ՀԱՅ ազգի դեմ, այլև Քրիստոնեության և մարդկության դեմ:

Ես բազմիցս կոչ եմ արել, որ եթե որևէ ՀԱՅ իր մեջ պահել է արժանապատվություն, պարտավոր է իր խոսքով և գործով կանգնի մեր Մայր Եկեղեցու կողքը այսօր, վաղը կարող է շատ ուշ լինել:

Ամեն կիրակի աշխարհասփյուռ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

Խնդրում եմ Ձեզ, ի՛մ հայրենակիցներ, եթե Ձեր սրտերում և հոգիներում դեռ բաբախում է Հայ մարդու և Հայ Քրիստոնյայի զգացումը, ամեն կիրակի օր մասնակցել Սուրբ Պատարագի, այն եկեղեցիներում, որոնցում ծառայում են, ոչ տիրադավ հոգևորականներ:

Փառք Աստծո Վիրահայոց թեմում չունենք տիրադավ, դավաճան, ազգակործան հոգևորականներ: Մեր թեմի գործող բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագը սկսվում է ժամը 11.00-ին, խնդրում եմ և հորդորում բոլոր իմ բարեկամներին, ընկերներին, աշակերտներին անպայման մասնակցել Սուրբ Պատարագին:

Մենք, այս քայլով, զորակցություն ենք հայտում Մեր Մայր Եկեղեցուն և ամրացնում մեր արժանապատվությունը:

Սպասում եմ բոլորիդ: Ձեր՝ Լևոն Չիդիլյան:

Լուսանկարում՝ Թբիլիսիի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդանիստ Վանքի Մայր տաճարն է, բոլշևիկների կողմից ոչնչացման ընթացքում 1937 թվականին»: