Փոխարժեքներ
20 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Տավուշի մարզպետը չգիտի՞, թե որ կազմակերպությունն է այժմ իրականացնում Դովեղի դպրոցի շինարարությունը: Այս մասին գրում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը սկսվել է 2022թվականի վերջին, շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո, այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։
Դպրոցի շենքը կառուցվում է պետական բյուջեի 1 միլիարդ 218 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, շինարարությունը իրականացնում էր «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն։
Սակայն շինարարական կազմակերպությունը աշխատանքներում թերացավ, աշխատանքների մի մասն է արված, կառավարությունը կնքված պայմանագիրը խզեց։
Հիմա այլ շինարարական ընկերություն Դովեղի դպրոցի շինարարությունը շարունակում է։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Ե՞րբ է վերսկսվել Դովեղի դպրոցի շենքի շինարարությունը, ո՞ր կազմակերպությունն է իրականացնում, ե՞րբ է կառուցվելու դպրոցի հենապատը, Դովեղ մտնող հիմնական ճանապարհը ե՞րբ է վերականգնվելու, դպրոցի շենքի շինարարությունը ե՞րբ է ավարտվելու»։
Մարզպետարանից պատասխանել են․ «Արդեն վերսկսվել է Դովեղի միջնակարգ դպրոցի շենքի շինարարությունը նոր կապալառուի կողմից: Դովեղի դպրոցի շինարարությունը իրականացնող կապալառուի տվյալների վերաբերյալ տեղեկության համար առաջարկում ենք դիմել պատվիրատու հանդիսացող ՀՀ քաղաքաշինության կոմիտեին»:
Մարզպետը չգիտի՞, թե որ կազմակերպությունն է այժմ իրականացնում Դովեղի դպրոցի շինարարությունը, թե՞ գիտի, սակայն չի հայտնում»։