կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-23 12:34
Հասարակություն

Տավուշի մարզպետը փորձում է Բագրատաշենի դպրոցի տնօրեն դարձնել իջեւանցու

Տավուշի մարզպետը փորձում է  Բագրատաշենի դպրոցի տնօրեն դարձնել իջեւանցու
Նոյեմբերի 22-ին Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցում կայացել է դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ։ Այն երկրորդ անգամ է անցկացվել եւ կրկին՝ անարդյունք; Բագրատաշենից հայտնեցին, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը փորձում է դպրոցի տնօրեն դարձնել ծագումով Իջեւանի տարածաշրջանից թեկնածուին։ Դպրոցի ուսուցիչների եւ աշակերտերի ծնողների 2-ական ձայները տրվել է այլ թեկնածուի օգտին, իսկ 5 հոգանոց հանձնաժողովը, որի կազմում Տավուշի մարզպետարանի 3 աշխատակիցներ, Նոյեմբերյանի տարածաշրջանից համայնքի ղեկավար եւ ՀԿ նախագահ են, միաձայն քվեարկել են դպրոցի տնօրենի 3 թեկնածուներից ծագումով իջեւանցու օգտին, ով վերջին 10 տարին Երեւանում բնակվելով՝ Բագրատաշենի դպրոցում տնօրենի պաշտոնը թափուր տեսնելով՝ վերադարձել է գյուղ։ Տնօրեն ընտրվելու համար թեկածուն պետք է ստանար 6 ձայն, ինչը չի եղել։ Բագրատաշենից հայտնեցին, որ այսօր տեղի թիվ 1 դպրոցում դասադուլ է, աշակերտները դպրոց չեն գնացել։ Չեմ կարող ասել՝ դասադուլը մասնա՞կի է, թե՝ ընդհանուր։
 
Ոսկան Սարգսյան
Լրագրող