կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-24 10:30
Հասարակություն

Հակառակորդի արձակած կրակոցներից պայթել է Դովեղի գազատարը

Հակառակորդի արձակած կրակոցներից պայթել է Դովեղի գազատարը

Երեկ երեկոյան սահմանամերձ Դովեղի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել, ինչի արդյունքում վնասվել է գյուղի գազատարի ճյուղավորումը: Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գազատարը շարքից դուրս է եկել, սակայն երեկվանից արդեն ընթանում են վերականգնողական աշխատանքները և 1-2 ժամից գյուղի գազամատակարարումը կվերականգնվի:

«Բարեբախտաբար, վիրավորներ չունենք, բայց նյութական վնասներ կան, պարզապես հիմա չեմ կարող ասել` կոնկրետ ինչ վնասներ են, որովհետև չափերը դեռևս ճշտվում են: Երբ կրակոցները սկսվում են, մարդիկ պատսպարվում են, թաքնվում, և հետո ենք արդեն հաշվարկում` ինչ վնասներ կան»,- նշեց գյուղապետը և հավելեց, որ այս պահին խաղաղ է, կրակոցներ չկան: