կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-23 18:51
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք գործ ունենք ակնհայտ կողմնակալ դատարանի հետ․ Արծվիկ Մինասյանը՝ Կարեն Բիշարյանի դատաքննության մասին

Ակնհայտ էր, որ թե՛ պրն․ Մարտիրոսյանը, թե՛ ես բերել ենք հստակ հիմքեր, որ սա օրենքի վրա ստեղծված դատարան չէ, հետևաբար, խախտվում է արդար դատաքննության հիմնարար իրավունքը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ գնահատելով Փաշինյանի դավաճանությանության գործով իրենց բողոքը քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի դատավարության ընթացքը։

Հետևաբար, ասաց նա, ակնհայտ իրավիճակ ստեղծեց դատավորը, որ անկողմնակալ դիտորդի մոտ հստակ երևում էր նրա կողմնակալ դիրքորոշումը։

«Եվ շարունակությունը, որ դատավորը մերժեց իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, այնուհետև զոհված և գերեվարված զինծառայողների հարազատներին որպես գործով շահագրգիռ անձինք ներգրավելու դիմումը, նման վարքագծի դրսևորումը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք գործ ունենք ակնհայտ կողմնակալ դատարանի հետ։ Ե՛վ դատավորը, և՛ դատախազներն ակնհայտորեն գտնվում են մի դիրքի վրա, որով մերժում են մեր բազմահազար հայրենակիցների խոսքի իրավունքը դատարանում որպես շահագրգիռ կողմ հանդես գալու և իրենց պահանջները ներկայացնելու հրամայականից ելնելով»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը 2021 թ-ի հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրել են հանցագործության մասին հաղորդում առ այն, որ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որոնցով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականցված թշնամական գործունեության արդյունքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո անցնեն հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը, ինչը պաշտոնապես ամրագրվել է 2020թ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրված հայտարարությամբ։ Բողոքաբերները գտնում են, որ Դատախազությունն անգործություն է ցուցաբերել՝ այս հաղորդման հիման վրա Փաշինյանի հանդեպ դավաճանության հատկանիշներով  քրեական գործ չհարուցելով, այլ հաղորդումը բաժանելով երկու մասի և կցելով այլ գործերի։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, գտել է, որ Դատախազությունը անգործություն չի ցուցաբերել․ այս որոշումն էլ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը  վիճարկել են Վերաքննիչ դատարանում։

Մանրամասն՝ տեսանյութում․