կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-26 17:50
Հասարակություն

Արագածոտնի մարզի գյուղացիները դեռ պետք է սպասեն

Արագածոտնի մարզի գյուղացիները դեռ պետք է սպասեն

Երեկ տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Արագածոտնի մարզի որոշ գյուղերի: Վնասվել են այգիներ ու ցանքատարածություններ: Այսօր Արագածոտնի մարզի Արտենի համայնքի հարյուրավոր գյուղացիներ փակել էին Արտեմի-Արմավիր-Թալին-Գյումրի ավտոճանապարհը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Արտեմիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը նշեց, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը խոստացել է, որ եռօրյա ժամկետում կկազմվեն բոլոր ակտերը, կճշտվեն վնասի չափերը, կներկայացվեն կառավարություն, որից հետո գյուղացիներին կոնկրետ պատասխան կտան:

 

«Գյուղացիները փոխհատուցում են պահանջում` ջրի վարձի, հողի հարկի, հակակարկտային կայաններ են պահանջում, վարկերի սառեցում: Գյուղացիներ կան, որ հարյուր տոկոս վնաս են կրել»,- ասաց Խլղաթյանը: