Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«ԻՐ ՓՈԽԱՐԵՆ Ո՞Վ Է ԱՐՏԵՐԿՐԻՑ 5000 ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼՈՒ ՏԱՎՈՒՇ
2019թ. մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի հայրենի՝ Ենոքավան գյուղում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ մինչեւ 2025 թվականը նախատեսում է արտերկրից Տավուշ վերադարձնել առնվազն 5000 ընտանիք, 2 տարում՝ 2019-2021թթ․ Տավուշի մարզում չօգտագործվող գյուղատնտեսական հող չունենալ: 2019թ․ հոկտեմբերի 1-ին հարցում էի ուղարկել մարզպետ Հայկ Ղալումյանին՝ ուղղելով հետեւյալ հարցը` քանի՞ ընտանիք է վերաբնակեցվել Տավուշ, ո՞ր համայնքներում: Տավուշի մարզպետարանը պատասխանել էր, որ արտերկրից մեր հայրենակիցներին Տավուշ վերաբնակեցնելու համար իրականացնում է «Վերադարձ» ծրագիրը, որի շրջանակներում մարզպետարանում պարբերաբար կայանում են հանդիպումներ, քննարկվում են ծրագրի հիմնական գործողությունները, ռազմավարական ուղղությունները, դերակատարները։
2021թ․ ապրիլի 2-ին Հայկ Չոբանյանը նշանակվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված կառավարության կազմում պաշտոն չստացավ։ Հիմա ո՞վ է 5000 հայ ընտանիք վերաբնակեցնելու սահմանամերձ Տավուշի մարզ, մարզի գյուղատնտեսական բոլոր հողերն օգտագործվող դարձնելու»։