|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, հղում կատարելով Ստամբուլում և Սիրիայում իր աղբյուրներին, մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ Թուրքիան աշխատում է սիրիացի թուրքմեններին Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքում վերաբնակեցնելու ուղղությամբ:
Նրա խոսքով՝ Սիրիայում՝ Իդլիբի տարածքում գտնվող թուրքամետ արմատական գրոհայիններին, որոնց մեծ մասը «Գորշ գայլեր» արմատական կազմակերպության ներկայացուցիչներ են, Ռուսաստանը և Սիրիան վաղ, թե ուշ մաքրելու են տարածաշրջանից: Սակայն Թուրքիան չի ցանկանում նրանց տեսնել իր տարածքում:
Բացի այդ՝ ադրբեջանցիները, որոնք հիանալի հասկանում են, որ վաղ, թե ուշ պատերազմ կարող է սկսվել Լեռնային Ղարաբաղում, չեն ցանկանում թողնել Բաքվի հարմարավետ պայմանները և տեղափոխվել դյուրավառ Ղարաբաղ:
Ելնելով դրանից՝ Անկարան և Բաքուն որոշել են այս տարածքները բնակեցնել Սիրիայից ներգաղթյալներով՝ խոստանալով նրանց «արտոնյալ» պայմաններ և ֆինանսական օգնություն: Ըստ Պեգովի՝ այս միգրանտների ողնաշարը կլինեն ավելի վաղ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչները, որոնք ոչ մի տեղ չեն գնացել և շարունակում են գտնվել Լեռնային Ղարաբաղում: