|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պաղեստինցի արմատականները երեքշաբթի Գազայի հատվածից առնվազն 50 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, դրանցից 20-ը հաջողվել է որսալ «Երաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 12-ի առավոտից օդային տագնապի ազդանշանները մի քանի անգամ գործել են Թել Ավիվում, դրա արբանյակ-քաղաքներ Ռիշոն Լե Ցիոնում, Բաթ Յամում և Հոլոնում, ինաև Իսրայելի հարավի Աշդոդ և Աշկելոն խոշոր քաղաքներում և երկրի՝ Գազայի հատվածին հարող շրջաններում:
Իսրայելի Կան պետական ռադիոկայանի տեղեկատվությամբ՝ Գազայից արձակված բազմաթիվ հրթիռներից մեկը երեքշաբթի երկրի հարավում ընկել է բնակելի տան վրա: Զոհերի մասին տեղեկավտություն չի ստացվել, շենքին վնաս է հասցվել:
Նոյեմբերի 12-ի գիշերն Իսրայելը Գազայի հատվածում հարված է հասցրել պաղեստնյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատար Բահա Աբու ալ Աթային: Կանի տվյալով ալ Աթան սպանվել է, ևս երեք մարդ վիրավորվել է: