|
Փոխարժեքներ
06 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հրապարակ» թերթը գրում է. ««Կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցեմ սուրբ եւ անմահ պատարագի»,- երեկ ազդարարեց Փաշինյանը։ Մեկ օր առաջ էլ ասել էր, որ պատարագների գնում է մի պայմանով, որ այնտեղ Վեհափառի անունը չհնչի, իսկ այդ հարցը լուծելուն լծվել է ԱԱԾ-ն։ Շիրակի թեմում 24 քահանա է ծառայություն մատուցում:
Տեղեկացանք, որ նրանցից ոչ մեկը չի համաձայնել պղծել եկեղեցական արարողակարգը, ուստի հնարավոր է, որ Փաշինյանն իր պատարագիչին հետը տանի Գյումրի։ Յոթ վերք եկեղեցու հոգեւոր հովիվ Հուսիկ քահանա Գրիգորյանը երեկ մեզ ասաց, որ դեռ պետք է քննարկեն՝ Շիրակի թեմում որեւէ հոգեւորական չի՞ համաձայնել զեղչել Վեհափառ տիրոջ եւ թեմի առաջնորդի անունը։
Ինչ վերաբերում է իրենց թույլ չտալուն եւ դրսից բերված հոգեւորական բերելուն, ասաց. «Տարբեր ժամանակներում եղել են եպիսկոպոսներ, քահանաներ, որոնք ցանկություն են ունեցել ոչ իրենց թեմի տարածքում գտնվող եկեղեցում պատարագ մատուցել, բայց այդ դեպքում առաջնորդից թույլտվություն պետք է ստանան»։ Այսինքն, Միքայել սրբազանը պետք է թույլ տա։
Քահանան ասաց․ «Որքանով ինձ է հայտնի, նման թույլտվություն չկա։ Եթե ինձ բռնի հանեն եկեղեցուց, նշանակում է՝ բռնազավթելու նպատակ կա։ Դա քրեական հոդված է եւ պատասխանատվություն է ենթադրում»։ Հոգեւորականները չեն պատրաստվում ինքնակամ լքել եկեղեցին, իսկ հավատավոր հոտն «իր գնահատականը պիտի տա այս գործընթացին»։