Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց այն հարցերի շրջանակը, որ քննարկվել է նիստի ընթացքում: Նա նշեց, որ նիստը վարել է Սերժ Սարգսյանը, քննարկվել են ՏԻՄ ընտրությունները, ներքաղաքական խնդիրներ:
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպես կարձագանքի վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությանը` պետական ապարատում գողության մասին:
«Ես տեղյակ չեմ: Աշխատանքային պրոցես է, ամեն բան հնարավոր է, կարծում եմ` թերություններ միշտ էլ եղել են: Մեր խնդիրը պետք է լինի արդյունավետ կառավարումը»:
Լրագրողների դիտարկմանը` «փաստորեն ձեր իշխանությունն ունա՞կ է գողանալու», Շարմազանովն արձագանքեց. «Թող քար նետի նա, ով մեղավոր չէ: Ես բոլոր աննորմալ երեւույթներին լավ եմ վերաբերվում: Գողն ու ավազակը կուսակցական պատկանելություն չէ: Եւ ոչ մեկ դատավոր չէ, դատավորը վերեւն է: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Եկեք յուրաքանչյուրս մեր աչքի գերանը տեսնենք»: