|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հունվարի լույս 25-ի գիշերը Ֆրանսիայի Սենա եւ Մառնա դեպարտամենտում (Փարիզից դեպի արեւելք) կողոպտել են միլիարդատեր Էդուարդ դը Ռոտշիլդի առանձնատունը: Այս մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը:
«Անհայտ անձինք ներխուժել են մեծ առանձնատուն եւ այնտեղից տարել բազմաթիվ արժեքավոր իրեր»,- հայտնել է ռադիոկայանը: Գողոնի ստույգ գումարը չի ճշտվում:
Էդուարդ դը Ռոտշիլդը գլխավորում է Rothschild & Cie բանկի դիտորդական խորհուրդը: Նա նաեւ փարիզյան Liberation խոշոր թերթի համասեփականատերն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: