|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սպանություն կազմակերպելու կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովը։ Այս մասին հայտնում են իրավապահ մարմինները:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ գործը կարող է կապված լինել 2004 թվականին պրոֆեսիոնալ արբիտրաժային կառավարիչների միջտարածաշրջանային ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավար Գեորգի Տալի սպանության կազմակերպման հետ:
Հետաքննող մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել։
Ծագումով դաղստանցի Իբրահիմ Սուլեյմանովը համարվում է ՌԴ ամենաազդեցիկ միլիարդատերերից մեկը։ Նա խարդախության և փողերի լվացման համար արդեն դատվածություն ունի։
Ներկայում Սուլեյմանովի անունը կապված է ավիատոմսերի ամրագրման պետական համակարգի՝«Սիրենա Թրեվլ»-ի, խոշոր ՏՏ ընկերության վերահսկողության, օֆշորների, կոռուպցիոն սխեմաների, արտերկրում ունեցվածքի հետ:
Սուլեյմանովն ամուսնացած է Միխայիլ Խոդորկովսկու նախկին բիզնես-գործընկեր, «Մենատեպ» բանկի համահիմնադիր և «ՅՈւԿՈՍ» նավթային ընկերության բաժնետեր Պլատոն Լեբեդևի դստեր՝ Լյուդմիլայի հետ։ Զույգն ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ։