|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթում է գործարար Պյոտր Պորոշենկոն: Քվեաթերթիկների 30,1%-ի հաշվարկի արդյունքով նախագահի թեկնածու, միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն առաջատար է` ձայների 54,09%-ով. հայտնում է РИА Новости-ն:
Երկրորդ տեղում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ՝ ձայների 13,16%-ով, 3-րդ տեղը զբաղեցնում է Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն(8,5%):
Չորրորդ տեղում է ժողովրդական պատգամավոր Անատոլի Գրիցենկոն (5,53%), 5-րդում՝ Սերգեյ Տիգիպկոն (5,05%), ռեգիոնական Միխայիլ Դոբկինը 6-րդ տեղում է (3,3%)։