|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թբիլիսիում տաքսիների վարորդները, անցնելով վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի մոտով, մանրադրամ են դուրս նետում:
Facebook-ի իր էջում Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Գոգա Խաչիձեն գրել է, որ ինքն անձամբ ականատես եղել այդ երեւույթին: «Տաքսիով անցնում էի բիզնես կենտրոնի մոտով, երբ վարորդը մանրադրամ դուրս նետեց` հայտարարելով, թե նոր նախանշան կա` այստեղ մանրադրամ գցես, միլիարդատեր կդառնաս»,- գրում է պատգամավորը:
Խաչիձեն ինքն էլ է հետադարձ ճանապարհին մանրադրամ գցել: «Զգացի, որ մեքենայի սրահում անմիջապես հանգստություն տիրեց ու լավատեսություն ի հայտ եկավ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- հեգնում է նա:
Ի դեպ, Վրաստանի վարչապետի բիզնես կենտրոնի տարածքը կարող է մուրացկանների համար լավ «աշխատավայր» դառնալ. գրում է apsny.ge-ն: