կարևոր
691 դիտում, 8 ժամ առաջ - 2025-06-17 19:18
Հասարակություն

Մեր ընտանիքը բազմիցս են թիրախավորել, մենք ոչ մի բանից չենք վախենում․ Կարեն Կարապետյան

Մեր ընտանիքը բազմիցս են թիրախավորել, մենք ոչ մի բանից չենք վախենում․ Կարեն Կարապետյան

Ոչինչ, մեր ընտանիքը բազմիցս է թիրախավորվել, բայց ինչպես տեսնում եք՝ ոտքի վրա կանգնած ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով Փաշինյանի սպառնալիքներին։

«Մենք ոչ մի բանից չենք վախենում, հաստատ իմացեք» ,- նշեց Կարապետյանը։ 

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որով վիրավորական արտահայտություններ են հնչել՝ Կարապետյանը նշեց՝ այդ բառն օգտագործողը պետք է ամաչի, որ նման բառ է օգտագործել, ինքն այդ մակարդակին չի իջնում։

«Ես իր մակարդակի մարդ չեմ, որ իր հետ իր լեզվով խոսեմ»։

Մանրամասն՝ տեսանյութում։