Փոխարժեքներ
16 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը հայտնել է, որ վերջին ամիսներին մի շարք ահազանգեր ու դիտարկումներ է ստացել Շիրակի մարզի համայնքներից՝ կապված ճանապարհային ենթակառուցվածքների շինարարության, մասնավորապես՝ փոսալցման աշխատանքների անորակության հետ։ Նա մասնավորապես գրել է․
«Այս խնդիրները պատահական ու մեկանգամյա չեն։ Խոսքը համակարգային թերացման մասին է։
Մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ․
– աշխատանքները կատարվում են ցածր տեխնիկական որակով,
– մի քանի ամսում քանդվում են նոր վերանորոգված հատվածները,
– վերահսկողություն փաստացի չի իրականացվում,
– և այդ ամենի դիմաց, պետական բյուջեից հատկացվում են զգալի գումարներ։
Սա պարզապես վատ կառավարում չէ։ Սա հանրային միջոցների անարդյունավետ և, որոշ դեպքերում, հանցավոր վատնման օրինակ է։
Պետական բյուջեն ձևավորվում է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից։ Այդ միջոցները ծառայում են ոչ թե ձևական աշխատանք կատարելու, այլ՝ արդյունք ապահովելու համար։ Երբ աշխատանքը ձևական է, իսկ բյուջետային ծախսը՝ իրական, այստեղ մենք գործ ունենք ոչ միայն տեխնիկական, այլ նաև քաղաքական և իրավական անպատասխանատվության հետ։
ՀՀ վերահսկողական մարմինները պարտավոր են`
Շիրակի մարզում իրականացնել ճանապարհաշինական ծրագրերի ամբողջական աուդիտ, հանրայնացնել կատարված աշխատանքների վերաբերյալ պայմանագրերը, կատարող ընկերությունների անվանացանկը, և դրանց նկատմամբ իրականացված վերահսկողության տվյալները։
Սա ենթակառուցվածքային ձախողում չէ միայն։ Սա քաղաքական համակարգի պարտված հաշվետվողականություն է։
Եվ վերջապես՝
Վերահսկող մարմիններն իրավունք չունեն հանդուրժելու, երբ ժողովրդի միջոցները թաղվում են ասֆալտի տակ, առանց որակի, առանց արդյունքի, առանց պատասխանատվության»։