Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է բյուջեի վերաբաշխման մասին հարց, որով նախատեսվում պահուստային ֆոնդ ուղղված 559,524.3 հազար դրամը հատկացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը։
Մի քանի ծրագրերով իրականացված գնումների մրցույթների արդյունքում առաջացել են տնտեսումներ՝ 797.7 մլն դրամի չափով, այդ թվում՝ հիմնանորոգում պահանջող օբյեկտների ցանկից հանման ենթակա երեք օբյեկտների գծով առկա են 55.0 մլն դրամի չափով խնայողություններ: Մասնավորապես՝
Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար 11-րդ կիլոմետրում սողանքային երևույթների հետազոտման աշխատանքները 20.0 մլն դրամ-ՏԵղում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ անհրաժեշտ է կատարել համալիր երկրաբանական հետազոտություններ, ուստի այն կընդգրկվի 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի հայտում:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ճանապարհային նշանների տարատեղման սխեմաների պատվիրման աշխատանքներ-20 մլն դրամ –Նշված աշխատանքները կընդգրկվեն 2017 թվականի Համաշխարհային բանկի միջոցներով ճանապարհային նշանների ձեռքբերման և տեղադրման ծրագրում:
Հ-22, Մ-6-Դսեղ-Մարց առաջին կիլոմետրում կամուրջի վերանորոգում-15.0 մլն դրամ: Նշված կամուրջի վերանորոգման աշխատանքները կիրականացվեն Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման ծրագրով:
ՀՀ կառավարության որոշմամբ նշված գումարների շուրջ 70%ը՝ 559.5 մլն դրամը առաջարկվում է ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին, իսկ մնացած 30%-ը՝ 238.2 մլն դրամը՝ վերաբաշխել 2016-2017թթ ցրտաշունչ ձմռան և գարնանային հեղեղումների պատճառով մի շարք ճանապարհների առանձին հատվածներ անցանելիության ապահովմանը, մի շարք նոր օբյեկտների ընթացիկ (փոսային) և միջին նորոգմանը:
Նկատի ունենալով, որ ցրտաշունչ ձմռան և գարնանային հեղեղումների պատճառով զգալի ճանապարհահատվածներ դարձել են անանցանելի, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 559.5 հազար դրամ նոր այլ օբյեկտների անցանելիության ապահովման, ընթացիկ փոսային նորոգումների իրականացման համար:
Նկատի ունենալով, որ Գնումների մասին ՀՀ օրենքով ՇՀ գնման ձևը այլևս չի կիրառվում, առաջարկվել է 2017 թվականի համար Ճանապարհների պահպանման աշխատանքների՝ այդ թվում և վերաբաշխվող միջոցների համար 964.5 մլն դրամ ընդհանուր արժեքով, գնման ձև սահմանել Բաց մրցույթ-ԲՄ: