կարևոր
3103 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 21:47
Քաղաքական

Ադրբեջանն արդեն անոնսել է, որ ծրագրում է Հայաստանի ամբողջական օկուպացիա իրականացնել. պատգամավոր

Ադրբեջանն արդեն անոնսել է, որ ծրագրում է Հայաստանի ամբողջական օկուպացիա իրականացնել. պատգամավոր

Ադրբեջանն արդեն անոնսել է, որ ծրագրում է Հայաստանի ամբողջական օկուպացիա իրականացնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այն, որ իշխանությունն այսօր ասում է, որ ծայրահեղ վիճակում գտնվող Արցախին կարող է միայն հումանիտար հարցերով օգնել, իսկ դա փակ միջանցքի պայքարում անհնար է, իսկ մնացած խնդիրները՝ անվտանգային, քաղաքական ՌԴ-ի իրավասության դաշտում է, նշանակում է, որ վաղը նույնն ասելու է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Երևանի դեպքում։

Այդ «վաղն» ասածը սարերի հետևում չէ, Ադրբեջանն արդեն անոնսել է, որ ծրագրում է Հայաստանի ամբողջական օկուպացիա իրականացնել։

Ովքեր համակերպվել կամ ուզում են համակերպվել, չտեսնելու տալ Արցախի հանձնման գործընթացը, հետագայում նույն կերպ հետևելու են Հայաստանի տարբեր բնակավայրերի, իրենց իսկ տների հանձնումը։

Ի դեպ, եթե ոմանք մտածում են, որ իրերի նման դասավորությունների պարագայում բարեհաջող կփախչեն/կարտագաղթեն, ապա ասեմ, որ չեն հասցնելու»,- գրել է նա։