կարևոր
862 դիտում, 9 ժամ առաջ - 2025-06-16 11:01
Հասարակություն

Լարված իրավիճակ Քասախում, բնակիչները փակեցին ճանապարհը

Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներն այսօր՝ հունիսի 16-ին հերթական անբամ բողոքի ակցիա են իրականացնում, նրանք փորձում են փակել Երեւան–Աշտարակ մայրուղին, պահանջում են, որպեսզի 59 երթուղու ավտոբուսները նախկինի պես բարձրանան մինչև գյուղի կենտրոն, քանի որ այժմ մարդիկ ստիպված են մի քանի կիլոմետրոտքով բարձրանալ մայրուղուց մինչև գյուղի կենտրոնականհատված։ Իսկ նոր տրանսպորտը, որը բավականին փոքր է և քիչ ուղևորներ է կարողանում տեղափոխել, բացի այն, որ տեղ չի լինում նստելու, ստիպված են ավելի թանկ վճարել։

Ոստիկանական ուժերը պատ են կազմել և թույլ չեն տալիս բնակիչներին իրականացնել իրենց ակցիան եւ փակել մայրուղին։

Բնակիչները անտեսելով ոստիկանների հորդորները, փակեցին Երևան մտնող մայրուղին։

Քասախցիները պահանջում են վերականգնել երթուղում 59 համարի ավտոբուսը։ Սակայն, մինչև նրանք իրենց խնդրի մասին կհասցնեին բարձրաձայնել, մեծաթիվ ոստիկաններն սկսեցին ուժ կիրառելով ակցիայի մասնակիցներին բերման ենթարկել։ Բերման ենթարկվածների թվում նաև անչափահասներ կան։
«Երկրում ոչ մի բան չի փոխվել։ Ոստիկանությունը ուժ է կիրառում։ Ընդամենը խաղաղ ակցիա էինք անում ու այսպես եղավ։ Կանանց,  տղամարդկանց բրդելով… Ոչ մի բան չէինք անում, խաղաղ ակցիա էր։ Երբեք այսպես չի եղել։ Ոստիկանները տրամադրված էին շատ կոպիտ»,- ասաց ակցիայի մասնակից կինը։

«Ինչո՞ւ են զորք ուղարկել քասախցու վրա։ Ընդամենն ուզում ենք ավտոբուսը 200 մետր վերև բարձրանա։ Մարդուն բերման են ենթարկում նրա համար, որ մարդ ասում է ավտոբուս ենք ուզում, որ ընդամենը սովխոզ բարձրանա։ Այսքան զորքը բերել կանգնացրել են, որ 59 համարը չբարձրանա վերև»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։

Մանրամասն՝ տեսանյութում։