կարևոր
205 դիտում, 1 օր առաջ - 2025-06-12 17:36
Հասարակություն

Կարսում խաչերով գերեզմաններ են գտնվել

Կարսում խաչերով գերեզմաններ են գտնվել

Կարսում ուշադրություն են գրավում խաչերով գերեզմանաքարերը, որոնք, սակայն օրեցօր ավիրվում են։ Այդ մասին, www.akunq.net –ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Կարս քաղաքի Ուչլեր թաղամասում տարբեր ձևերով խաչեր կրող այդ գերեզմանաքարերի մի մասը կողոպտվել է գանձագողերի կողմից, այնինչ տեղի բնակիչներն ակնկալում են, որ գերեզմանների գտնվելու շրջանը պահպանության տակ կառնվի, և խաչեր կրող գերեզմանները, վերականգնվելու դեպքում, կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը։

Ըստ տվյալ վայրերի բնակիչների՝ Ուչլեր թաղամասում գտնվող գերեզմաններն առնվազն 100 տարեկան են։ Նրանք նաև ընդգծում են․ «Այս վայրը նախկինում բնակելի տարածք է եղել։ Ամենայն հավանականությամբ մինչ այդ էլ է որպես բնակավայր օգտագործվել, որովհետև գերեզմանների գտնվելու տեղում եկեղեցի կա։ Մենք պահանջում ենք, որ այս վայրերը պահպանության տակ վերցվեն»։

https://www.milliyet.com.tr/gundem/farkli-sekillerde-hac-isaretleri-mezarliklar-goren-bir-daha-bakiyor-7388411

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net