| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բրիտանական Daily Mail պարբերականը հոդված է հրապարակել, որում, մասնավորապես, նշվում է՝ Իրանում զանգվածային թաղումների են պատրաստվում․ այնտեղ մեծ թվով գերեզմաններ են փորում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության զոհերի համար. հայտնում է Yerkir.am-ը:

Կայքում հրապարակվել են այդ փոսերի շարքերի արբանյակային լուսանկարները։
Հստակեցվում է՝ փոսերը մոտ 100 մետր երկարություն ունեն։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ դրանք ցույց են տալիս, որ Իրանում թաքցնում են ողբերգության իրական պատկերը՝ չհայտնելով մահվան դեպքերի իրական ճշգրիտ թվերը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ Իրանում մահվան 429 դեպք է արձանագրվել։

Ըստ արբանյակային լուսանկարների՝ հողատարածքներն ազատ են եղել հոկտեմբերին։ Իսկ մարտին արված լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես են գերեզմանները փակել այդ տարածքը։
Հավելվում է նաև, որ գերեզմանները Ղոմ քաղաքի մոտ են, որտեղից էլ սկսվել է Իրանում նոր կորոնավիրուսի տարածումը։ Փետրվարից մինչ այս պահն Իրանում վարակվել է 10 հազար մարդ, նրանցից ավելի քան 3 հազարը առողջացել են։