կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-06 14:13
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության նիստ` առանց Արայիկ Հարությունյանի. Գեղարդ Մութաֆյան

Պահանջում ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նրա վարած քաղաքականությունն ապազգային է, մասնավորապես՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների կամընտրական դառնալը, «Մել» ֆիլմի ֆինանսավորումը, որում ներկայացվելու է սեռափոխված անձի կյանքը, որը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և մեկնել Հոլանդիա. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ՀԵՄ-ի նախաձեռնության անդամ Գեղարդ Մութաֆյանը:

Նրա խոսքով՝ հաշվի են առնվել նաև այս ամենի վերաբերյալ նախարարի հարցազրույցներն ու պարզաբանումները, որոնք էլ պատճառ են, որ իրենք պահանջեն Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

ՀԵՄ-ի անդամը, խոսելով իրենց ձեռնարկած քայլերի մասին, իրազեկեց, որ այսօր առավոտյան ՀՅԴ ՀԵՄ-ը միացել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետին և մասնակցել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների՝ բուհերում ոչ պարտադիր դառնալու դեմ կազմակերպված դասադուլին, իսկ ժամը 14:20-ին  ՀՅԴ ՀԵՄ-ի անդամները գնալու են ԿԳՄՍ նախարարություն և Արայիկ Հարությունյանին ճանապարհելու են տուն:

«Կոչ ենք անում բոլորին, ովքեր դեմ են ունենալ հակազգային քաղաքականություն վարող նախարար, հինգշաբթի օրը` նոյեմբերի 7-ին, ժամը 11:00-ին ՀՀ կառավարության շենքի առջև մասնակցել ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից կազմակերպված ակցիային` «Կառավարության նիստ` առանց Արայիկ Հարությունյանի», - խոսքը եզրափակեց Գեղարդ Մութաֆյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: