| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
«Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, քասթինգ է հայտարարել՝ կաթողիկոսին հեռացնելու Վեհարավից, այս օրերի զարգացումներն ինչի՞ մասին են հիշում»,-Աժ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանից հետաքրքրվեցին լրագրողները։
«Ընդհանրապես այս օրերի զարգացումները  խոսում են միայն մի բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, ձեռքը գցում է փրփուրներից, ինքը շատ լավ գիտի հանրության կարծիքն իր վարչապետության ու իր իշխանության վերարտադրման մասին։  Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որն իրավունք, լիազորություն և այդ ուժն ունի՝ Վեհափառին Վեհարանից հանելու»,-արձագանքեց Արմենուհի Կյուրեղյանը։
Հարցին, թե՝ տեղյա՞կ է ինչ հավատքի է հարում․ պատգամավորն ասաց․ «Մի հատ ճշտեք իր հավատքը ո՞րն է, ես խիստ կասկածներ ունեմ, որ ինքը քրիստոնյա է։ Ինքը ազգադավ, պետականաքանդ է,իսկ կրոնական ուղղությունն արդեն չի հետաքրքրում»։