կարևոր
3838 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-26 18:50
Հասարակություն

Վեհափառ Հայրապետին խնդրել եմ իմ 30 ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել. Բագրատ Սրբազան

«Սա չանկալիքների շարժում է, և ես որևէ ակնկալիք ոչ ունեցել եմ, ոչ ունեմ ոչ էլ ունենալու եմ: Վեհափառ հայրապետի, իմ հոգևոր եղբայրների հետ քննարկումների ընթացքում անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան: Այդ պատճառով ես վեհափառ հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը` խնդրել եմ` այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

 «Սա անձնական որոշում է՝ հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու հայրենիքի՝ իմ սրբազան հայրենիքի, իմ պետության զոհասեղանին։ Ես անընդհատ ասել եմ, որ իմ հոգևոր հանգամանքը և կոչումը ավելին են, քան որևէ տեսակի պաշտոն։ Սա ուղղակիորեն այն պահանջված, պատասխանատու զոհաբերության զգացումն է, առանց որի մեր կյանքում ոչ մի բան չի կարող փոխվել։ Եվ հետևաբար՝ յուրաքանչյուր մարդ կոչված է իր զոհաբերությունն ունենալու այս շարժման մեջ՝ հաղթելու և ճշմարտության կողմը բարձրացնելու վճռականությամբ»,- հավելեց նա։