կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-09 12:45
Քաղաքական

Տիկի՛ն Նանուշյան, Դուք էն մարդը չեք, որն իրավունք ունի գնահատելու մեր՝ աշխատելու ցանկության մակարդակը. Ա. Կյուրեղյանը՝ փոխնախարարին

Տիկի'ն Նանուշյան, Դուք էն մարդը չեք, որն իրավունք ունի գնահատելու մեր՝ աշխատելու ցանկության մակարդակը․ ԱԺ ելույթում դիմելով առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
 
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 9-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց՝ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022 թվականի հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը:
 
Ծխախոտին վերաբերող նախագծով սահմանվում է, թե որոնք են համարվում ծխախոտի փոխարինիչներ, իսկ երկրորդ նախագծով Հայաստանը կարող է Արժույթի միջազգային հիմնադրամից երկու փուլով, ընդհանուր առմամբ, 315 մլն դոլարի վարկ ստանալ:
 
Մանրամասները՝ տեսանյութում։