Փոխարժեքներ
24 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանությունը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծ մեղադրանքն է փաթեթավորել, որն արժանանալու է մնացած բոլոր գործերի ճակատագրին` պայթելու է և ցույց է տալու գործող կառավարիչների քաղաքական մերկությունն ու սնանկությունը:
Վերջին շրջանում իշխանությունը միանգամից մի քանի ճակատով է գործում` մի քանի գործերով զուգահեռ գրոհում է:
Իշխանությունը համարում է, որ ինքը կորցնելու բան չունի, որովհետև պետության փողն է վատնվում է քննչական, դատախազական, դատական տիրույթում, իսկ ակնկալիքն այն է, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հավելյալ ռեսուրս կծախսեն այս գործընթացի քաղաքական և ժամանակային իմաստով, իսկ քարոզչական մասով էլ փորձում են անել անհնարինը` հանրությանը համոզել մի բանում, ինչը 7 տարի է չի ստացվում:
Կեղծ մեղադրանքներն ու դատական նիստերը քաղաքական ընդդիմախոսների դեմ գործածվող այն գործիքներից է, որով փորձ է արվում տարբեր գործիչներին շեղել քաղաքական կենտրոնացումից և էական ժամանակ վատնել այլ տիրույթում»: