Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը։
«Տուժողի կարգավիճակի հարցի հետ կապված, փաստարկները բերում եմ՝ բարձրաձայնելու համար, որ էս գործը, նման փնթի ձեւով սարքելու համար քննչական պմբի ղեկավարը ոչ միայն աշխատանքից չի ազատվել, այլ ճիշտ հակառակը՝ պավիշենիա է ստացել, առաջընթաց։ Ի՞նչի համար, որ տարրական հարցումներ անի ու տեսնի, որ էս կինը օրինական ներկայացուցիչ չէ եւ տուժող չկա՞։ Այսինքն՝ իրեն խրախուսողը գիտի, որ էս մարդը գործ է սարքել» ,-դատական նիստի ընթացքում նշեց Արմեն Աշոտյանը՝ ընգծելով, որ միայն այս կտորը հերիք է՝ հասկանալու համար, որ այս գործը ոնց է սարքած։ Խոսքն ուղղելով դատավորին՝ ՀՀԿ փոխանախագահը հավելեց, որ ամեն ինչը սիրուն փաթեթավորել, բանդիկով կապել, ուղարկել են նրան։ Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ գործը սարքելու պատվերը վերեւից է տրված, իսկ սարքողը խրախուսանքի է արժանացել։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի կալանքը երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը:
Մանրամասն՝ տեսանյութում