Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի հումորային բլից հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
-Ամանորին, Ամանորի գիշերը շա՞տ խմեցիք:
-Խմելը երբեք շատ չի լինում:
-Քանի՞ բաժակից եք հարբում:
-Ընդհանրապես, բաժակից չեն հարբում:
-Ի՞նչն է օգնում դուրս գալ խումարից:
-Երբեք չեմ փորձել դուրս գալ, որովհետեւ երբեք չեմ եղել:
-Ամենաուրախ, ամենահիշվող Նոր տարին:
-2007 թվականին 12-ը նշելուց հետո մինչեւ առավոտ քեֆ ենք արել, առատ ձյուն էր:
-Իսկ ամենատխուրը:
-Տխուր Նոր տարի չի լինում:
-Ամենաթանկ ամանորյա նվերը (գումարի առումով), որ ստացել եք:
-Գումար (ծիծաղում է): Թանկ կոստյում եմ ստացել:
-Ամենաօրիգինալ նվերը:
-Ընկերներս խաղալիք էին փաթեթավորել եւ մեր տուն ուղարկել:
-Տոնը ստացված է, երբ...
-Երբ Ձմեռ պապը Ձյունանուշի հետ է գալիս:
-Առանց ինչի՞ չեք պատկերացնում Ամանորի սեղանը:
-Առանց դատարկ բաժակների:
-Ձեր հանդիպած ամենատպավորիչ Ձյունանուշը:
-Սպիտակում եմ հանդիպել, կանաչաչյա…
-Ձյունանուշն առանց Ձմեռ պապի, ինչպես …
-Ինչպես ուռին ու բարդին:
-Ձմեռ պապ լինելու բախտին երբեւէ արժանացե՞լ եք:
-Այո, տղայիս հետ որպես Ձմեռ պապ եմ խոսել, որ իմանամ` ինչ է ուզում:
-Զոքանչի համար ի՞նչ գնեցիք:
-Չի լսվում, ի՞նչ ասացիք (ծիծաղում է):
-Ամանորյա գնումներից հետո, մինչեւ հաջորդ աշխատավարձը, գրպանում գումար մնա՞ց:
-Այո, ամառային պիջակի գրպանում:
-Հետևեցի՞ք, թե ով որքան կերավ Ձեր՝ Նոր տարվա սեղանից:
-Անշուշտ (ծիծաղում է):
-Ամանորի սեղան գցելու գործում Ձեր բաժինը…
-Ամենագլխավորը` սեղանն եմ դրել կենտրոնում:
-Եղա՞ն մարդիկ, որ մտքում հաշվեցին Ձեր ամանորյա սեղանի արժեքը:
-Չեմ կարծում, որ արժեքը միանգամից երեւում է:
-Միջինը քանի՞ բոնբոներկա եք նվիրում հյուր գնալիս:
-Բոնբոներկան փոխել ենք ծաղկեփնջով:
- Ձեզ նվեր բերված բոնբոներկան քանի՞ անգամ եք ուրիշին նվեր տարել:
-Նվազագույնը՝ հինգ անգամ:
-Ինչպե՞ս կարելի է ապրել մարդավարի, եթե յուրաքանչյուր տարի որևէ կենդանու տարի է:
-Մարդու պես:
-Ոչխարից, այծից (այս տարի այդ կենդանակերպի տարին է) ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Որ պոզերը չցցի: