կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 11:55
Հասարակություն

Արամ Ա կաթողիկոսը մեկնել է Վատիկան

Արամ Ա կաթողիկոսը մեկնել է Վատիկան

Այսօր առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս պաշտոնական այցով մեկնել է Վատիկան։ Վեհափառ հայրապետը Վատիկանում կլինի երեք օր։

 

Վեհափառ հայրապետին ուղեկցում են` Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանյանը, Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանը, Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանը, Գերշ. Տ. Մուշեղ Արք. Մարտիրոսյանը, Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեեմեզյան, Գերշ. Տ. Խորէն Եպս. Տողրամաճյանը, Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը, Գերշ. Տ. Բաբկեն Եպս. Չարյանը, Գերշ. Տ. Շահե Եպս. Փանոսյանը եւ Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Սարգիսյանը։

 

Վեհափառ հայրապետի այցելությանը նաեւ ներկա պիտի լինեն ութսուն ազգայիններ ու բարերարներ՝ զանազան գաղութներից։ Եռօրյա այցի ընթացքում Վեհափառ հայրապետը առանձին հանդիպում պիտի ունենա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի հետ, նրանք միասին կրոնական արարողություն նաեւ կիրականացնեն։

 

Վեհափառ հայրապետը նաեւ հանդիպումներ կունենա Վատիկանի պետական քարտուղարի, միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերությունների եւ արեւելյան եկեղեցիների բաժանմունքների պատասխանատու կարդինալների հետ։

 

Վեհափառ Հայրապետը նաեւ կայցելի Սենտ Էջիդիոյի կենտրոն եւ Լեւոնյան վարժարան։ Այցելության ավարտին Վեհափառը մամուլի ասուլիս կտա:

 

Վեհափառ Հայրապետը Վատիկան է մեկնել լոնդոնաբնակ Րաֆֆի Մանուկյանի տրամադրած անձնական օդանավով։