Փոխարժեքներ
23 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ռուսաստանաբնակ գործարար Ժիրայր Մանուչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Ռուսաստանաբնակ հայ գործարար ու բարերար Ժիրայր Սերժիկի Մանուչարյանի նկատմամբ հայտարարված քրեական հետապնդումը դադարեցվել է։ Հսկող դատախազը բավարարել է քրեական վարույթով մեր ներկայացրած բողոքը և վերացրել քննիչի՝ միջնորդությունը մերժելու մասին որոշումը։
Հիշեցնեմ, որ արցախցի կանանց ու աղջիկներին ադրբեջանական զինծառայողներին սեռական բնույթի ծառայություններ մատուցելու, ինչպես նաև արցախցի զինվորականներին ադրբեջանցի զինծառայողներին սադրելու մեջ մեղադրող Ռոման Բաղդասարյանին ծեծելու կոչով դիմած ռուսաստանաբնակ հայտնի բարերար Ժիրայր Մանուչարյանի նկատմամբ արդեն 4 տարուց ավել է՝ քրեական հետապնդումը չէին դադարեցնում և հետախուզումը չէին վերացնում»,- նշել է նա։