Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելուն, ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելուն, ինչպեսև հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելու մեջ մեղադրվող՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել: Այս մասին, yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ֆինանսների նախարարությունից՝ նշելով, որ ՀՀ ՖՆ քննչական վարչությունում դեռևս շարունակվում է գործի նախաքննությունը:
«Հակոբ Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ, և վերջինս ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Բացի Հակոբյանից, սույն քրեական գործով ևս 7 անձինք ներգրավված են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»,- ասված է մեզ ուղղված պատասխանում:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ: Հակոբյանը կալանքի տակ էր այս տարվա փետրվարից և միայն մայիսի 4-ին նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ: