Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որ ստիպի Երևանին՝ հրաժարվել ռևանշիզմից. հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի նրան ստիպի հրաժարվել ռևանշիստական մոտեցումից (Արցախի հարցում)»,- ասել է Բայրամովը՝ ելույթ ունենալով Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈՒԱՄ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ Նյու Յորքում անցկացված նիստում:
Նրա խոսքով, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, «եռակողմ հայտարարությունների ամբողջական կիրառմանը, պատերազմի բոլոր հետևանքների վերացմանն ու տարածաշրջանի բոլոր երկրների ու ժողովուրդների համար բարեկեցիկ ապագա կառուցելուն այլընտրանք չկա»:
Բայրամովն ընդգծել է, որ միջազգային իրավունքի կիրառումը խաղաղության, անվտանգության և զարգացման պայման է: «Ցավոք, ՎՈւԱՄ-ի անդամ երկրների տարածքներում երկարատև հակամարտությունները շարունակում են սպառնալիք լինել խաղաղության և անվտանգության համար, և այդ հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա»,- հավելել է ադրբեջանցի արտգործնախարարը: